ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am
![Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am](up/article/big/file_51241_6027841.jpg)
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում: Նրանց հետազոտությունների արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 29-ին EbioMedicine հանդեսում: Հեղինակները գտնում են, որ այդ նյութը կարող է կյանքը եևկարացնել մոտավորապես 10 տոկոսով:
«Մենք փնտրում ենք պատրաստուկներ, որոնք ընդունակ կլինեն ոչնչացնել վնասված ծերացող բջիջները, որոնք տարիքի հետ ավելի ու ավելի են կուտակվում` օրգանիզմի համար դառնալով վնասակար: Պարզվում է, որ ֆեզիտինը բնական միջոց է, որը կարող է ընտրողաբար և արդյունավետ սպանել ծերացող բջիջները, կամ՝ պակասեցնել նրանց ու բորբոքային սպիտակուցների արտադրությունը». ասում է Միննեսոտի Համալսարանում ծերության բիոլոգիայի և նյութափոխանակության ինստիտուտի (Institute on the Biology of Aging and Metabolism at the University of Minnesota) ղեկավար Լաուրա Նիդերնհոֆերը:
Բջիջները ծերանում են, երբ ծերության հետևանքով հասնում են որոշակի վնասման: Երիտասարդների իմուն համակարգն ընդունակ է մաքրել օրգանիզմը ծերացող բջիջներից, բայց, մեծանալուն համընթաց, այդ գործընթացը գնալով դժվարանում է: Այդ բջիջների կուտակումը կարող է առաջացնել բորբոքում և արտադրել հյուսվածքները քայքայող ֆերմենտը: Ֆիզետինը պատկանում է սենոլիտիկներին, որոնք ոչնչացնում են ծերացող բջիջները: Այդ հատկությունը ստուգելու համար գիտնականները ֆիզետինը տվել են ծերացող մկներին:
«Հատկանշական է, որ այդ մկների մոտ առողջ կյանքի տևողությունը աճել է 10 տոկոսով». -հայտնում է հետազոտման հեղինակ Պոլ Ռոբբինսը (Paul Robbins) Միննեսոտի համալսարանից:
Հետազոտողներն լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են նաև ֆիզետինի ազդեցությունը մարդու ճարպային հյուսվածքի վրա, որպեսզի հասկանան, թե ինչպես է ֆիզետինն ազդում ո՛չ միայն մկների, այլ նաև մարդկանց վրա: Եվ քանի որ այն կարողացել է պակասեցնել ծերացող բջիջների քանակը նաև մարդու ճարպային հյուսվածքում, գիտնականները կարծում են, որ հնարավոր է այն կազդի նաև մարդկանց վրա:
Այնուամենայնիվ, մրգերում և բանջարեղենում պարունակվող ֆիզետինի քանակն անբավարար է ծերացող բջիջների անհրաժեշտ քանակի քայքայման համար: Գիտնականները դեռ պետք է գտնեն նրա արդյունավետ դոզան:
Հունիսին Nature Medicine հանդեսում լույս տեսած հոդվածում ասվում է, որ ֆիզետինը կարող է լավացնել ծերության ժամանակ օրգանիզմի գործունեությունը, իսկ Aging Cell հանդեսում օգոստոսին հրապարակված հոդվածը պնդում է, որ ծերացող բջիջները կարող են կապ ունենալ Այցհեյմերի հիվանդության հետ:
Ֆիզետինը ներկայում կլինիկական հետազոտություն է անցնում Մեյո կլինիկայում և այն կարող է ծերացող բջիջների դեմ պայքարի համար արդեն հասանելի լինի մոտակա մի քանի տարում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Երկու ժամ բնության գրկում անցկացնելն անհրաժեշտ է առողջության համար. armeniamedicalcenter.am Երկու ժամ բնության գրկում անցկացնելն անհրաժեշտ է առողջության համար. armeniamedicalcenter.am](up/article/small/file_53999_7350872.jpg)
Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...
![](images/calendar.png)
![Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am Բանջարեղենում գտել են նյութեր, որոնք երկարացնում են կյանքը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_51225_5518368.jpg)
Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...
![](images/calendar.png)
![Անկողնային պարագաների երկարատև կիրառման վտանգը. ankakh.com Անկողնային պարագաների երկարատև կիրառման վտանգը. ankakh.com](up/article/small/file_48153_8210906.jpg)
Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYEblOhf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384